Բավ է պառակտվել
11-02-2014 18:29

ԵՄ-ի կողմից Հայաստանն ընկալվում է Ռուսաստանին կցորդ երկիր. Նիկոլ Փաշինյան

Այսօր, ՀՀ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Ըստ նրա, այն բավականին գաղջ մթնոլորտում է: Ըստ Փաշինյանի Եվրոմիությունում Հայաստանին ավելի ու ավելի պակաս են ընդունում, որպես անկախ ու ինքնիշխան պետության: ՛՛ԼՂՀ հարցի բովանդակության առումով սա շատ մեծ ու էական նշանակություն ունի՛՛,-նշեց Նիկոլ Փաշինյանը ու հավելեց, որ Հայաստանը նրանց կողմից ընկալվում է, որպես Ռուսաստանին կցորդ երկիր:
Ըստ պատգամավորի, ՀՀ-ի հարաբերությունները Մաքսային Միության հետ զարգանում են ի հաշիվ ԵՄ հարաբերությունների: ՛՛Որքան զարգանում են հարաբերությունները ՄՄ-ի հետ, այնքանով էլ փչանում են հարաբերությունները ԵՄ-ի հետ, իսկ սա կբերի բացասական հետևանքների՛՛,-հավելեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-6-ը, հայկական պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի հերթական նիստին, որի վերջում չէր ստորագրվել ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարություն: