Բավ է պառակտվել
22-09-2014 10:23

Հայաստանն ու ԱՄՆ-ն ունեն բարեկամության վրա հիմնված հարուստ պատմություն. Օբամա

Միացյան նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորելով Հայաստանի անկախության առթիվ, նշել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության եւ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Շնորհավորանքում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության եւ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջեւ շփումները, մշակութային եւ տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են եւ ոգեշնչող: Մենք գնահատում եւ հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաեւ այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, եւ մենք առաջիկա բազում տարիների համար եւս ակնկալում ենք համագործակցության շարունակում եւ խորացում»,- Սերժ Սարգսյանին հղած ուղերձում ասել է Բարաք Օբաման: