02-07-2018 21:20

Հայաստանն աշխատում է ռուսական ժամանակակից կործանիչների ձեռքբերման ուղղությամբ

Հայաստանն աշխատում է Су-30СМ ռուսական ժամանակակից կործանիչների ձեռքբերման ուղղությամբ, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Մեր ռազմավարական գործընկերների հետ աշխատում ենք ոչ միայն օդանավերի, այլ սպառազինության բոլոր տեսակների ձեռքբերման ուղղությամբ»,- ասաց Դավթյանը` չներկայացնելով մանրամասներ:

Նա հայտնեց նաև, որ ծրագրվում է մի քանի տեսակի սպառազինություն ձեռք բերել:
«Մի մասն ընթացքում է, մի մասն արդեն ստացել ենք: Նոր սպառազինության ձեռքբերումն անընդհատ գործընթաց է: Նոր գնումների մասին տեղեկությունը կտրամադրվի հանրությանը»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր շտաբի ղեկավարը նշեց, որ աննպատակահարմար է նախնական հայտարարություններ անել, քանի որ դա կարող է խանգարել գնումների ընթացքին: