03-02-2014 11:26

ՀԵՀ դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.

 

Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում

Հայոց ազգային հիմնախնդիրները իբրև հայության համախմբման և ՀՀ ազգային անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոն

ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցերում համաշխարհային կարծիքի հայանպաստ ձևավորման աջակցության ծրագրերի մշակում, hայկական լոբբինգի քարտեզի ձևավորում

Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում

Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում

Ցեղասպանություն ապրած ազգեր. ինչպիսին պետք է լինի նրանց դերը մարդկության պատմության մեջ (համագործակցության ձևեր)

Ցեղասպանություն և մշակույթ

Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում

Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ

Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ

Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում

Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում

Ծխելու դեմ պայքարի գործողությունների համատեքստում կրթական ծրագրերի մշակում՝ պետական լիազոր մարմինների ներգրավմամբ

Ծխելու դեմ պայքարի ոլորտում հասարակական սեկտորի կարողությունների զարգացում

Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում

Երիտասարդության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում

Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում

Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կենսաբազմազանության պահպանությունը որպես գյուղական համայնքների առաջընթացի գրավական


Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի մարտի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը:

Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 4-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Դրամաշնորհի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն