Բավ է պառակտվել
21-01-2014 17:23

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի 24-ին

 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով տեղի կունենա հունվարի 24-ին, Փարիզում։

Այդ մասին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։ Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հերթական հանդիպման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել անցյալ տարվա դեկտեմբերին՝ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պերու կատարած այցի շրջանակներում նշել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հերթական հանդիպումը նախատեսվում է հունվարի երկրորդ կեսին: