Բավ է պառակտվել
01-05-2014 18:25

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն. ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները:

contact.az-ը հաղորդում է, որ հանդես գալով Վաշինգթոնում «Ադրբեջան. Հայացք ապագային» կոնֆերանսի ժամանակ, դեսպանը նշել է, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները շատ կարեւոր են եւ ուժեղ, բայց ամեն բան այդքան անամպ չէ:

«Ես կպարզաբանեմ, թե ինչում է այդ հարաբերությունների կարեւորությունը եւ ինչու ժողովրդավարության հարցերն այդքան սկզբունքային են: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս նման հարաբերությունների կարեւորությունը: Ադրբեջանն ու ԱՄՆ-ը երկար աշխատել են, որ ամրապնդեն իրենց հարաբերությունները: Ո՞վ է այսօր Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության մասին ավելի շատ խոսում, քան ԱՄՆ-ը եւ Եվրոպան:

Ուկրաինայում տիրող իրավիճակը նույնպես խոսում է Ղարաբաղի խնդրի լուծման կարեւորության մասին, որը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի կարգավորեն հակամարտությունը, որն անհնար կլինի առանց Ռուսաստանի հետ համագործակցության: Մենք նույնպես աջակցում ենք վստահության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջեւ երկխոսության ուղղված ջանքերը, ինչը կօգնի երկու երկրների ժողովուրդներին պատրաստել խաղաղության:

Մենք անհանգստացած ենք նախորդ շաբաթ հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորմամբ եւ իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի կալանավորմամբ: Նրանք երեքն էլ երկխոսությն եւ վստահության միջոցառումների հաստատման ակտիվ մասնակիցներ էին: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հայերի ու ադրբեջանցիների միջեւ ցանկացած շփման վրա բացասական ազդեցություն կունենան: «Մենք դա սխալ ենք համարում»,-ասել է ԱՄՆ դեսպանը: