Բավ է պառակտվել
07-03-2014 10:58

Հայաստան կժամանի Սերբիայի արտգործնախարարը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը։ Սերբիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին: Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որին կհետեւի համատեղ մամլո ասուլիս։ Նուն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: