10-05-2014 12:02

Հայ-թուրքական հարաբերությունները փորձում են ՀԿ-ները կարգավորել

'

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գրում է թուրքական gercekgundem կայքը։

ՀԿ-ները քայլեր են սկսել ձեռնարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «1915թ.-ի դեպքերին առնչվող» ցավակցական ուղերձից հետո :

Թուրքիայի և Հայաստանի 8 հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող հայ-թուրքական կարգավորմանն աջակցություն հայտնելու ծրագրի շրջանակներում ՀԿ-ներին դրամաշնորհներ կտրամադրվեն։

200 հազար եվրո կազմող դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորելու է 20 տարբեր ծրագրի՝ յուրաքանչյուրը 5-30 հազար եվրո արժողությամբ։

Ծրագիրը նախատեսում է աջակցություն երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, տնտեսական և գործարար, կրթական և մշակութային կապերի ստեղծմանը, ինչպես նաև՝ անկողմնակալ տեղեկատվությունը երկու կողմերին հասցնելուն։