Բավ է պառակտվել
15-09-2014 16:09

Հայաստանի հետ հարաբերություններում մենք մեր լուման ներդրել ենք.Թուրք նախարար

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան իր լուման է ներդրել Հայաստանի հետ հարաբերությունների առաջխաղացման գործում: Լիսաբոն իր այցի ընթացքում` նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գրում է թուրքական «Sabah»-ը: Նա հատկապես ընդգծել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի կարևորությունը,  որոմ վերջինս ցավակցել էր հայերին` ապրիլի 24-ի նախօրեին:  «Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ թերթում ենք սրտաճմլիկ իրադարձությունների էջը և խաղաղության ձեռք պարզում: Եթե մեր գործընկերները սեղմեն այն, մենք կկարողանանք նոր էջ բացել: Չի կարելի ապագա շարժվել ատելությամբ», - հայտարարել է Բոզքըրը: Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների ապագան կառուցվելու է փոխադարձ հանդուրժողականությամբ: