Բավ է պառակտվել
20-05-2014 09:26

Ուկրաինայի նախագահական ընտրություններին կհետևեն նաև ՀՀ-ի դիտորդները

Մայիսի 25-ն Ուկրաիանայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով. մայիսի 20-29-ը Կիև է գործուղելու Հայաստանի դիտորդական առաքելության պատվիրակությունը: Տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Վարչապետ Հ. Աբրահամյանի որոշմամբ, պատվիրակության անդամների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու է Հայաստանի 2014 թ. պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ծախսերը փոխհատուցվելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով։