Բավ է պառակտվել
09-05-2014 11:16

Հաղթանակի զբոսայգում տոնական տրամադրություն է

Gisher.news լրատվական կայքէջի լրագրողը Հաղթանակի զբոսայգուց տղեկացնում, է, որ տեղում մեկնարկել է տոնական տրամադրությունն ու Հաղթանակի օրվան նվիրված տոբական միջոցառումները: Արդեն վաղ առավոտից այստեղ են հավաքվել
բարձրաստիճան պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյան գլխավորությամբ, մեծ թվով վետերաններ, Արցախյան ազատամարտի հերոսներ: Զբոսայգում կազմակերպվել էր փոքրիկ զորահանդես:
Հաջորդիվ, տեղում ավանդության համաձայն, դաշտային ճաշարան է բացվել, որտեղ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործիչները վետերանների հետ միասին օգտվել են ճաշարանի հյուրասիրությունից: Վետերաններն ու պաշտոնյաները փոխադարձ բաժակաճառեր են ասել, առողջություն մաղթել միմյանց, իսկ վետերաններն էլ հիշել են ռազմադաշտում անցկացրած օրերը: