25-09-2014 13:59

Հարցում. Երևանի բնակիչների 44.7 տոկոսը ամենից շատ վստահում են ՀՀ նախագահին

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով ՀՀ 82, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի 13 վարչական շրջաններում անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 4400 մարդ, նշեց, որ հասարակության մի հատված երկրի առջև ծառացած խնդիրների լուծող է համարում ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին: «Երևանի բնակիչների մեծ մասը ամենից շատ վստահում են ՀՀ նախագահին` հարցվածների 44.7 տոկոսն է այդպես պատասխանել, վստահություն վայելելու տեսանկյունից երկրորդ տեղում ՀՀ վարչապետն է ` 19.7 տոկոս, իսկ երրորդ պատվավոր տեղը բաժին է հասել Ազգային Ժողովի նախագահին՝ 3.7 տոկոս»,-մանրամասնեց սոցիոլոգը: Ահարոն Ադեբկյանի խոսքով՝  իշխանությունների գործունեության գնահատականը և նրանցից սպասումները ի հայտ է բերել հետևյալ պատկերը. «Հարցվածների մեծ մասը ուշադրությունը սևեռում է սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտության վրա և այս իմաստով կարևորում նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի, նպաստների ու կենսաթոշակների բարձրացումը, ինչպես նաև հարկերի նվազեցումը և փոքր ու միջին բիզնեսի խթանումը»,-ընդգծեց մասնագետը: Անարդառնալով Սուրիկ Խաչատրայնի վերնշանակվելուն Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ գորիսցիների 60%-ն արդարացնում են Սուրեն Խաչատրյանի արարքը: