Բավ է պառակտվել
08-07-2014 20:18

Հասարակության շրջանում լուրջ դժգոհություններ կան. Ս. Մինասյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նշել է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր են իրական ակտիվ զարգացումներ միայն այն դեպքում, եթե լինեն լուրջ արտաքին ֆորսմաժորներ, իսկ դրանց բացակայության դեպքում պետք է սպասել 2017-ի հերթական խորհրդարանական ընտրություններին:
Նրա խոսքով, այսօր ընդդիմադիր դաշտն ակտիվ քննադատում է իշխանության այս կամ այն գործողությունները, սակայն այդ քննադատությունները երկրի ներքաղաքական կյանքում չեն կարող բերել զարգացումներ:

«Հասարակության շրջանում կան լուրջ դժգոհություններ: Սակայն ընդդիմադիր ուժերը նույնիսկ ի վիճակի չեն մոբիլիզացնել այն ուժերը, այսինքն՝ ընդդիմությունը չի կարող այդ ռեսուրսներն օգտագործել քաղաքական դաշտում ավելի տեսանելի լինելու համար»,- ասաց Ս. Մինասյանը: