17-01-2014 12:41

Անդրիաս Ղուկասյանը կարծում է , որ հասարակության անհնազանդությունը հարկավոր է նաև գազի սակագնի դեմ պայքարի համար

ՀՀ նախագահի նախկին թեկանծու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անրադարձավ գազի գնի բարձրացմանը և դրա դեմ տարվող պայքարին:

Նա տեղեկացրեց, որ «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան, չնայած Վարչական դատարանից մերժում ստանալով, մեծ ակնկալիք չունեն։ Ղուկայսանը կարծում է, որ դատարաների նկատմամբ վստահություն չկա, բայց շանս է իշխանությունների համար, որոնց որոշումները հանգեցրին այսօրվա իրավիճակին:

 Քաղաքագետի համոզմամբ, քաղաքացիներն ավելի ակտիվ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ և ի վերջո հասան դրական արդյունքի, իսկ ահա գազի գնի թանկացման դեմ պայքարի համար հասարակության անհնազանդությունն է հարկավոր, որը արդյունքի հասնելու համար կարևոր գործոն է:

Ղուկասյանը հիշեցնում է, որ հարկավոր է միասնաբար պայքարել, հարկավոր է կազմակերպչական ճիղ,- «Անհատական կոմունալների չվճարելը առաջ կբերի անհատական անջատման, պետք է միասնական լինել»,- ասաց նա։

Հունվարի 18-ին նախատեսված հանրահավաքի վերաբերյալ քաղաքագետը նշեց.

«Դա հարթակն է մոբիլիզացնելու ուժերը և ստեղծելու համատեղ պայքար»,- ասաց նա։

Իսկ նախաձեռնությանը միացած խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի մասնակցությունից նա առանձնապես ոգևորված չէ։ «Ես չեմ վստահում այդ խորհրդարանական ուժերին, որոնք այն հարցերի նկատմամբ, որոնք հանրությանն է հուզում, այնքան էլ ադեկվատ չեն արձագանքում՛՛, -հավելեց Անդրիաս Ղուկասյանը