17-09-2015 11:25

ՀԱՊԿ-ը բարեգործական կազմակերպություն չի. Ա. Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այսօր անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստին, ասաց. «ՀՀ-ն ունի անվտանգության երկու գործոն մեկը հայաստանաբնակ հայերն են, մյուսը աշխարհով մեկ սփռված հայությունը»: Ա. Արշակյանը նկատեց, որ ՀԱՊԿ-ը կամ այլ ռազմական կառույց միշտ աշխատում են չարձագանքել կոնֆլիկտներին և շատ դեպքերում լռության են մատնում. «Զինվորական միավորումները բարեգործական կազմակերպություններ չեն, ոչ ոք ուրիշի համար իր արյունը չի թափի»: Բանախոսը նկատեց, որ Հայաստանը լինելով մեկ ռազմական միավորման մեջ թյուրքալեզու պետության հետ, չի կարող իր հույսը դնել այդ միավորման վրա, և այն, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ-ը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ գուցե և ավելի լավ է . «Մենք յուրաքանչուրս ունենք շահեր: Հենց որ մեր և Ղազախստանի շահերը համընկնեն՝ մենք համատեղ հայտարարություններ կանենք: Գուցե լավ է, գուցե մենք ավելի շահած ենք դուրս եկել, որ այդ կազմակերպությունը հայտարարություն չի արել: Չի բացառվում, որ դա կարող էր նաև հակահայկական հայտարարություն լիներ»:

 

Մարինե Բարսեղյան