22-10-2014 13:01

Հանրապետությունում չի կարող լինել իրավիճակ, որ բոլորը գոհ լինեն.Մ. Մինասյան

«Մի բան գիտեմ, բոլորը դժգոհ են իրավիճակից, բացի նրանցից, ովքեր ԱԺ-ում են նստած, ու դա միշտ իշխանության դեմ է ուղղվում: Եռյակն, ի դեմս այս հավաքի, ուզում է իշխանություններին ասել այն, ինչը որ ժողովուրդը պետք է ասեր:»,- այսօր անրադառնալով հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի ն, նշեց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բանախոսի համոզմունքնեին հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ընդգծեց. «Հանրապետությունում չի կարող լինել իրավիճակ, որ բոլորը գոհ լինեն: Համաձայն չեմ, որ բոլորն են դժգոհ, բայցի նրանցից, ովքեր ԱԺ-ում են»:
Պատասխանելով լրագրողների այն հարցին թե որքանո՞վ է հավանական, որ եռյակը ֆորս մաժորային իրավիճակ ստեղծի, Վարդան Բոստանջյանն ասաց, որ նման իրավիճակները միայն հասարակությունը կարող է առաջացնել: «Եթե լայն կոնսոլիդացիա չլինի, ֆորս մաժորներ հնարավոր չեն: Նրա կարծիքով եռյակի շարժումը, դեմ է Սահմանադրական բարեփոխումներին, որպես ածանցյալ, իսկ խնդիրը ՀՀԿ-ի վերարտադրությունը կանխելն է»:
ՀՀԿ-ական պատգամավորն ավելեցրեց նաև, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որ անկազմակերպ հավաք էր, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժը փորձում էր վերմակն իր վրա քաշել: