Բավ է պառակտվել
01-04-2014 15:11

՛՛Հանրապետականը՛՛ հայհոյանք չէ, կարևորը իշխանության գլխին կանգնածը հայ լինի. Ա. Ռուստամյան

Այսօր, ՀՀ ԱԺ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց համար նշանակություն չունի, թե ով կգա իշխանության, կարեւորը հայ լինելն է:

«Հանրապետականը հայհոյանք չէ, մեզ համար նշանակություն չունի, թե ով կգա իշխանություն, մեզ համար նպատակ չէ, որ հենց մեր կուսակցությունը լինի կամ քառյակից ինչ-որ մեկը: ՀՀԿ-ի մեջ էլ կան նորմալ մարդիկ, ովքեր այս պահին իշխանություն չեն, եթե նրանք ցանկանան, կարող են միանալ մեզ: Ամեն դեպքում կարեւորը հայ լինի, թե ինչ կուսակցությունից, նշանակություն չունի»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Արմեն Ռուստամյանը վրդոհվեց այն հարցից, թե ում են տեսնում վարչապետի թեկնածու: «Ես ձեզ ասում եմ չէ՞, քանի անգամ ասացի, դուք նորից նույն հարցը տալիս եք»,-նշեց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 17.00-ին, ԲՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակում նորից կհավաքվեն «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները եւ կքննարկեն Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: