24-10-2014 09:01

Այսօր կայանալիք հանրահավաքը հստակ սցենար չունի

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել: Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: 
Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել՝ իշխանություններին ժամանակ տալով: Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում և ինչ պահանջ պետք է ներկայացվի: 
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռևս չունի միասնական ճանապարհային քարտեզ: 
Նրա խոսքերով՝ ինքը, սակայն, լիահույս է, որ մինչև հանրահավաքը իրենց բոլոր անհամաձայնությունները կհարթվեն՝ հանուն ժողովրդի»,-գրում է թերթը: