14-06-2014 15:58

Կայացել է Ալիևի և Բարոզուի հանդիպումը

Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը, ինչից հետո կողմերը մամուլի հաղորդագրություն են տարածել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

Նրանք տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Եվրոպական միության միջև փաստաթուղթ է ստորագրվել համագործակցության և գործընկերության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև առկա համագործակցության կարևորությունը՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Կարևորվել են հատկապես համագործակցության նոր հեռանկարներն էներգետիկ ոլորտում։