Բավ է պառակտվել
21-02-2014 19:25

Արմեն Հովհաննիսյանի ծնողները հյուրընկալվել են Բակո Սահակյանի մոտ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն և Մարինե Հովհաննիսյաններին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության և անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: