Բավ է պառակտվել
16-09-2014 16:53

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպանին

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է, եւ վերջին շրջանում Չինաստանի հետ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի ապացույցն է Չինաստանի օժանդակությունը մեր երկրում իրականցվող բազմաթիվ ծրագրերին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Միջոցառումների շարքը, որը նախատեսվում է հաջորդ տարի, նպատակ ունի հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը ողջ միջազգային հանրության կողմից»: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի Երեւանում նախատեսվող միջոցառումներին կմասնակցի նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը:
Դեսպան Թիան Չանչունը, իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար, անդրադարձավ հայ-չինական բարեկամությանը, որը դարերի պատմություն ունի, եւ վստահեցրեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցությունը հետագայում առավել կխորանա եւ կզարգանա:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արգասաբեր համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: