Ուելսում այսօր` Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից:
Նշենք, որ Ուելսում կայանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և կազմակերպության հետ համագործակցող երկրների ներկայացուցիչները: