16-05-2014 11:46

Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայ է զոհվել

Սիրիայում շարունակվում է հայաբնակ թաղամասերի վրա հրթիռակոծությունը: Հրթիռակոծման հետևանքով Հալեպ քաղաքում մայիսի 15-ին զոհվել է ազգությամբ հայ Պերճ Ղարագյոզյանը: Հալեպում ՀՅԴ մամուլի ծառայության տեղեկություններով` Ղարագյոզյանը զոհվել է Սիրեան Ալ Ջադիդ թաղամասում: Հանգուցյալի թաղման արարթողությունը տեղի կունենա մայիսի 17-ին Սուրբ մոր Աստվածածին եկեղեցում: 
Սիրիայում Հալեպ հայաբնակ թաղամասերի վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ռազմական գործողությունների հետևանքով երկու հայ զոհվել, մեկը վիրավորվել էր: Մայիս 13-ին հրթիռակոծության են ենթարկվել հայաբնակ Նոր գյուղ և Ազիզե թաղամասերը: