Բավ է պառակտվել
13-02-2014 13:59

Արմեն Աշոտյան. ՀԱԿ-ն անհասկանալի կուսակցությու՞ն, թե՞ խմբակցություն, չես հասկանում խոսքն ինչի մասին է

Այսօր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, անրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին ու ՀԱԿ անդամների անելիքներին: Նա անրադառնալով մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, նշեց, թե ափսոսում է, որ ՀԱԿ-ը 6 տ.-ի ընթացքում այլ քաղաքական կապիտալ չի կուտակել, քան ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների արյունն ու հիշատակն է:
՛՛Սա քաղաքական սնանկության ամենաակնառու երևույթներից մեկն է՛՛,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրեսը» Ազատության հրապարակում նստացույց էր անցկացնում, իսկ մարտի 1-ին ընդդիմության և իշխանության միջև բախում տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:
Նախարարն ընդգծեց, որ ինքը լավ է հիշում, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր մարտի 1-ը, զոհերի հիշատակը և այդ իրադարձություններն առհասարակ:
Լրագրողների այն պնդմանը, թե ո՞վ է այդ ՛՛պարագլուխը՛՛, Աշոտյանը նշեց.
՛՛ Ժողովուրդ, դուք լուրջ ու խելացի մարդիկ եք, ձեր ընթերցողները ևս շատ խելացի մարդիկ են, վստահաբար պետք չի, որ ես ամեն ինչ ծամեմ… հաստատ պետք է թողնեմ մի քիչ տեղ նաև մտավոր աշխատանքի համար՛՛:
Անրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նախաձեռնությանը, այն է ՝ 2014թ-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը անցկացնել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, այսինքն` այնտեղ, որտեղ եղել են 2008թ-ի նույն գիշերը, Արմեն Աշոտյանը ողջունեց և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես նման նախաձեռնություն իրականացնելու առիթ ունի՝ ի տարբերություն Զուրաբյանի:
՛՛Նման առիթ չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի 1-ի ողբերգական հրապարակում կամ օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդը իր տանը…»,-հավելեց Աշոտյանը: