10-07-2014 16:15

Կասեցվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը,դիվերսանտների մի մասը ձերբակալվել է. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: