Բավ է պառակտվել
08-02-2014 15:29

ՀԱԿ վարչության նիստի ընթացքում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի ծրագիրը

 Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի» վարչության նիստ, որի ժամանակ տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում։ Բացի այդ՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործունեության մանրամասները: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և հանդիպումների վերաբերյալ:
Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում: Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազ Այվազյանին: Նիստուի ընթացքում քննարկվել է նաև մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը: