31-07-2014 15:50

Հայաստանն այժմ պետք է տանի ժամանակավոր դժվարությունները. Պ. Հայրիկյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադառնալով Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններին, նշել է, որ եթե Ուկրաինայի հետ դիմադրության ընթացքում պուտինյան Ռուսաստանը զինված ուժեր օգտագործի, ապա Հայաստանի դեպքում կօգտագործի Բաքվին՝ որպես «կատաղած շան»:
՛՛Սակայն դա մեզ չպետք է վախեցնի: Հակառակը, հետեւելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Հայաստանի իշխանությունները պետք է ճիշտ հանգումներ անեն եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն՛՛:

Անդրադառնալով Ուկրաինայում սրացող ճգնաժամին՝ Հայրիկյանը նշեց, որ չնայած մարդկային կորուստներին, երկիրը անպայմանորեն հաղթանակած դուրս կգա այս իրավիճակից, քանի որ ուկրաինացիները պայքարում են ճշմարտության եւ ազատ ընտրության իրացման իրավունքի համար:

Հայրիկյանը նաև նշեց, որ մենք պետք է հասկանանք, որ հիմա պետք է տանենք ժամանակավոր դժվարությունները,արժանի ապագա ունենու համար: