Բավ է պառակտվել
15-08-2014 11:46

Էրդողանն առաջինը կայցելի Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս

Թուրքիայում նախագահ ընտրված, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ունեցած ելույթում հայտարարել է, որ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցերը կատարելու է դեպի Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:
Sondakika թուրքական լրատվական կայքի փոխանցմամբ, Էրդողանն այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 13-ամյակին նվիրված ընդունելության ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էրդողանին ուղղված շնորհավորական ուղերձում նորընտիր նախագահին հրավիրել էր այցելել Ադրբեջան: