Բավ է պառակտվել
30-06-2014 11:34

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նախագահական ընտրություններին չի առաջադրվի

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է, որ չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններին, հայտնում է Hurriyet-ը:
Գյուլը Ստամբուլի ձիարշավարանի Գազիի դերբիի ժամանակ հայտնել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը, ապա նշել, որ դրա մասին արդեն ասել է վարչապետ Էրդողանին դեռ մարտին:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կկայանան օգոստոսին: Գյուլի պաշտոնավարման շրջանը կավարտվի օգոստոսի 28-ին:

Աղբյուրը նշում է, որ մեծ է վարչապետ Էրդողանի՝ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը առաջադրելու հավանականությունը: