02-04-2015 10:47

Կոտայքի մարզպետը ազատվել է պաշտոնից

Հայաստանի կառավարությունը հաստատել է Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը: Ինչպես հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հարությունյանը կնշանակվի մեկ այլ պաշտոնի: Կառավարության նիստի օրակարգում կա ևս մեկ որոշում, որի համաձայն Կոտայքի մարզի վարչակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: