Բավ է պառակտվել
25-06-2016 15:41

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է Կիրովի նահանգապետին

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է Կիրովի նահանգապետ Նիտիկա Բելիխին:

ՌԴ Քննչական կոմիտեի վարկածով՝ հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նահանգապետը գործով ապացույցները կոծկելու ռեսուրսներ ունի եւ կարող է ճնշում գործադրել վկաների վրա։

Ինքը Բելիխը հրաժարվել է ընդունել մեղքը եւ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննության հետ։ Նրա խոսքով՝ ինքը երբեք հանցավոր գործունեություն չի վարել եւ չի պատրաստվում վարել։

Քննիչը դատարանի դահլիճում հայտնել է, որ հարցաքննության ժամանակ Բելիխը հայտնել է, թե գումարը վերցրել է Կրովի կարիքների համար։ Քննիչի խոսքով՝ կաշառքը շատ ծանր հանցագործություն է, հատկապես որ Բելիխն այն վերցրել է օտարերկրյա ներդրողից։

Հիշեցնենք, որ Կիրովի նահանգապետին ձերբակալել էին հունիսի 24-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում կանխիկ գումար կաշառք վերցնելիս։