30-07-2015 13:58

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ կիրառվող ԵՄ պատժամիջոցներին: Երեկ հայտնի է դարձել, որ Սևաստոպոլի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանափակումների վերաբերյալ հռչակագրին միացել է ևս վեց երկիր՝ Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Ուկրաինան: «ԵՄ անդամության թեկնածու Չերնոգորիան և ալբանիան, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Ներվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամներ Ուկրաինան ու Վրաստանը միացել են այդ հայտարարությանը»,-ասված է հրապարակման մեջ: