Բավ է պառակտվել
25-12-2015 10:02

Վրաստանը Ռուսաստանին է վերադարձնում բարձր հարստացված ուրանի խմբաքանակը

Վրաստանը միջազգային պարտավորություններին համապատասխան, Ռուսաստանին է վերադարձնում բարձր հարստացված ուրանի խմբաքանակը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի պահպանման նախարար Գիգլա Ագուլաշվիլին. «Վրաստանից հեռանում է հարստացված ուրանը, և ինչպես հաստատված է միջազգային կանոններով, այն վերադարձվում է արտադրող երկրին։ Այսօր այն հասցվել է օդանավակայան, իսկ այնտեղից էլ՝ Ռուսաստանի Դաշնություն»։ Բեռը Ռուսաստան ուղարկելուց հետո Վրաստանն իր տարածքում չի ունենա բարձր հարստացված ուրանի պաշարներ։