Բավ է պառակտվել
12-02-2016 16:57

Վրաստանը կհրաժարվի՞ ՆԱՏՕ-ից

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Վրաստանում կրկին աշխուժացել են ռուսամետ ուժերը, իսկ արևմտյան ազդեցությունը գնալով թուլանում է: Այս առիթով gisher.news-ն զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ. «Միևնույն ժամանակ հասարակության մի մասի մոտ անհանգստություն կա առ այն, որ Վրաստանի գործող իշխանությունները համապատասխան քաղաքականություն չեն իրականացնում «ռուսական ագրեսիայի» դեմ, և հակառակ դրան, պասիվ շփումների ձևաչափ են կառուցել Արևմտյան գործընկերների հետ»,-նշեց մասնագետը: Համանման դիրքորոշում, ըստ վրացահետի. հաճախ արտահայտում է նաև նախագահ Մարգվելաշվիլին, ինչը գուցե պայմանավորված է կառավարական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններով: «Փաստ է, որ 2012թ.-ի խշխանափոխությունից հետո Վրաստանը նախաձեռնեց Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հործընթաց, ինչն անխոս էսպես, թե էնպես անդրադառնալու էր ինչպես գործող իշխանությունների գործելաոճի, այնպես էլ տրամադրությունների փոփոխություններ էր առաջացնելու հանրության շրջանում՝ ի նպաստ ռուսների»,-ընդգծեց Ալիկ Էրոյանցը և ավելացրեց, որ ներկայում ականատես ենք լինում մի գործընթացի, երբ Վրաստանի արևմտյան ինտեգրացիան դժվար ժամանակներ է ապրում, և չնայաց այն իրողությանը, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ապա նաև մի քանի ամսից Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ն վերացնելու է վիզային արգելքը, միևնույնն է, Վրաստանի համար կարևորագույնն է մնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և անդամությունը այդ կառույցին, սակայն այդ ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացվող քայլերը նշանակալի կամ սպասված արդհունք չեն տալիս: «Պատճառն այն է, որ հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ ընդունելու Վրաստանին իր կազմը: Այդ մասին նույնիսկ մի քանի օր առաջ հայտարարություն հնչեց կառույցի ղեկավարության կողմից, որով հաստատվեց, որ ՆԱՏՕ-ի մուտքի դարպասները փակ են Վրաստանի համար, քանի որ դա թույլ չի տա Ռուսաստանը: Նշանակում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները կրկին հուսախաբ են անում Վրաստանին, և արդեն բացեիբաց»,-մանրամասնեց փորձագետն ու հավելեց. «Ավելին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծես ռուսներին հուշում է, որ եթե Թբիլիսիի հետ հարաբերությունները բարելավվեն, ապա Վրաստանը հնարավորություն կունենա անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ի՞նչ է դա նշանակում. այն որ ռուսները չեն անցնի այն սահմանը, որը կարող է բերել վերոնշյալ անդամակցությանը»: Ալիկ Էրոյանցի համոզմամբ՝ ստացվում է՝ ՆԱՏՕ-Ռուսաստան այդ խաղը ավելի է հեռացնելու Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիոն ճանապարհը: «Այդ իրավիճակում Թբիլիսին ստիպված է լինելու կամ հաշտվել տվյալ իրողությունների հետ կամ ուղղակի հետ կանգնել վերոնշյալ գործընթացից և հույսը կտրել ՆԱՏՕ-ից»,-ամփոփեց վրացագետը:
Ի դեպ, ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կլեպերի համոզմամբ՝ ռուսական ազդեցության մեծացումը Վրաստանում լրջորեն վնասում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին: Կլեպերը սենատում ելույթի ժամանակ հնչեցրած իր այդ կարծիքին հավելել է, որ Ռուսաստանը շարունակելու է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա՝ ստիպելով վերջինիս հրաժարվել արևմտյան ինտեգրացիայից, և դա վտանգավոր է, քանի որ իրոք կարող է բերել նրան, որ Վրաստանը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից:
Ավելորդ չէր լինի նաև հիշել, որ Վրաստանի իշխանությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում բավական խիստ հայտարարությւններով են հանդես գալիս՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունից պահանջելով հստակեցում՝ կապված ՄԱՊ-ի տրամադրումն ուշացնելու հետ: Մասնավորապես խորհրդարանի ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության նախարարը ընդգծել են, որ եթե ՆԱՏՕ-ն Վրաստանի նկատմամբ չփոխի իր դիրքորոշումը և չարագացնի անդամակցության գործընթացը, ապա վրաց հասարակությունը մեծ հիսթափություն կապրի, ինչն անխոս լուրջ հետևանքներ կունենա ինտեգրացիոն գործընթացների վրա:

 

Տաթև Առաքելյան