Բավ է պառակտվել
08-05-2015 08:34

Վրաստանը դժգոհ է Հայաստանից, սակայն մտադիր չէ հետ կանչել իր դեսպանին

«Հայաստանի խորհրդարանի խոսնակի հանդիպումը Ցխինվալի խամաճիկային ռեժիմի ներկայացուցչի հետ չափազանց վատ, խորհրդանշային և շատ վտանգավոր միտում է», - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին մայիսի 7-ին՝ մի շարք խորհրդարանական կոմիտեների նիստի ժամանակ: Բերուչաշվիլին համոզմունք է հայտնել, որ այդ քայլերի հետևում կանգնած են ուժեր, որոնք ունեն լուրջ և հեռահար ծրագրեր: «Բնականաբար մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ ծրագրերը չիրականացվեն, և այդ թեմաները չարաշահումների թիրախ չդառնան», - նշել է ԲեՐուչաշվիլին և պատմել վերոհիշյալ փաստին իր գերատեսչության արձագանքի մասին: «Մեր դեսպանը երկու անգամ եղել է Հայաստանի ԱԳՆ-ում: Վրաստանի վարչապետը խոսել է իր գործընկերոջ հետմ և նրանք գրեթե ներողություն են խնդրել այդ զրույցից հետո: Մենք որոշել ենք տվյալ շրջանում չսրել իրավիճակը ընդհուպ մինչև դեսպանին հետ կանչելը գոնե խորհրդակցությունների համար, սակայն այդ հարցը վերահսկվում է: Ցավոք, կարծում եմ, որ դա վերջին դրվագը չի լինելու: Հաշվի առնելով այսօր հարևան Հայաստանի կողմից որդեգրված առաջնահերթությունների և քաղաքականության ուղղությունը՝ բացառված չէ նաև այդ և մի շարք այլ թեմաների չարաշահումը ի վնաս Վրաստանի», - հայտարարել է Բերուչաշվիլին: