Բավ է պառակտվել
31-07-2015 09:59

Վրաստանը ստիպված էր միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգմանը չմիանալու հնարավորություն չուներ։ Այդ մասին հայտնել է երկրի փոխարտգործնախարար Դավիդ Դոնդուան։  
Պատժամիջոցները սահմանվել են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրվող ապրանքների արտահանման արգելքի կապակցությամբ։ Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ միացել են մինչև 2016թ. հունիսի 23-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։ 
«Դա նույնն է, ինչ մենք խնդրում ենք մեր գործընկերներին Աբխազիայում և Հարավային Օսիայում արտադրվող ապրանքների արտահանման համար։ Մենք հնարավորություն չունեինք չմիանալու դրան»,- ասել է Դոնդուան։
Նրա խոսքով՝ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Հունիսի 19-ին տեղի է ունեցել այդ որոշման ավտոմատ երկարաձգում, համապատասխանաբար՝ Վրաստանի միացումը շարունակվել է, հավելել է փոխնախարարը։