25-06-2015 14:08

Վրացի նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին եւ պատժամիջոցների իրականացման նախարար Գիորգի Մգերիբիշվիլին այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Վրացի նախարարների ղեկավարած պատվիրակության անդամները Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ ծաղիկներ են դրել Հավերժական կրակի մոտ։ Ծուլուկիանին եւ Մգերիբիշվիլին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան եւ գրառում կատարել Հուշամատյանում։ Նշենք, որ չնայած հայկական համայնքի բազմաթիվ կոչերին, Վրաստանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։