Բավ է պառակտվել
23-07-2016 17:12

«Սասնա ծռեր» խմբավորումը պահանջում է չսեփականցնել սեփական նախաձեռնությունը (տեսանյութ)

ՊՊԾ գնդի տարածքում  այսօր վերջին պատանդներին բաց թողնելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը դիմեց համակիրներին, քաղաքական ուժերին, հորդորելով շարժումը չսեփականաշնորհել. «Մենք համամիտ ենք, որ պետք է լինի համակարգում, բայց այն ոչ մի դեպքում չպետք է անձնավորված և կուսակցական լինի: Թող ոչ ոք չօգտագործի մեր սկսած աշխատանքն իր սեփական PR-ի համար»,-ասաց Վարուժան Ավետիսյանը: Հարցին թե ո՞ւմ է տենում վերջինս լիդերի դերում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամը նշեց քաղաքագետներ Արա Պապյանի, Լևոն Շիրինյանի անուններն ու հավելեց, որ արժանիներ էլի կան բայց այս պահին չի կարող նշել: