15-01-2016 14:22

Գրեֆը Ռուսաստանը ներառել է դաունշիֆթեր երկրների ցանկում

Ռուսաստանը պարտվել է աշխարհում, նոր իրականության պայմաններում իր տնտեսությունն ադապտացնելու մրցակցությունում և հայտնվել է դաունշիվթերների ցուցակում, կարծում է տնտեսական զարգացման նախկին նախարար, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը: Հարկավոր է ազնիվ լինել, մենք կորցրել մրցակցությունը: «Այն երկրները և մարդիկ, ովքեր կարողացել են ժամանակին հարմարվել և տնտեության մեջ ներդրումներ կատարել, այսօր հաղթողներ են: Այն երկրները, որոնք ժամանակին չեն կարողացել հարմարեցնել սեփական տնտեսությունը, ողջ սոցիալական համակարգը և բոլոր ինստիտուտները նրանք շատ լուրջ կորուստներ կկրեն: Եվ այդ ճեղքվածքը, ցավոք, շատ ավելի խորը կլինի, քան նախորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ էր», - կարծում է Սբերբանկի ղեկավարը: «Այդ չորրորդ հեղափոխության առաջին հետևանքը կլինի եկամուտների հսկայական տարբերությունը մարդկանց միջև, ովքեր կարողացել են հարմարվել այս իրավիճակին և այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն եղել», - կանխատեսում է Գրեֆը: «Մեր ամենասարսափելի և մեծագույն արտահանումը, որը պետք է դադարեցնել` «ուղեղի արտահանումն է»: Մենք չենք հաշվարկում, թե տարեկան որքան ենք արտահանում, բայց, վախենամ, որ դա կորստի առումով արտահանման ամենամեծ թիվն է կազմում: Արտահանում ենք անվերադարձ, ցավոք », - իր կարծիքն է արտահայտել տնտեսական զարգացման նախկին նախարարը: