Բավ է պառակտվել
26-03-2015 12:44

ՀՀ քաղաքացիները կպաշտպանվեն, եթե իշխանությունը բռնություն կիրառի. Սեֆիլյան

Պետք չէ սպասել Արցախի կորստին ասպտամբություն բարձրացնելու համար: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Արցախի պատերազմի վետերան, Հիմնադիր խորհրդարանի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը: Նա համեմատեց երկրում առկա իրավիճակը նախորդ դարի 20-ական թթ. տիրող իրավիճակի հետ: Սեֆիլյանի կարծիքով՝ իրավիճակը համանման է: Սակայն եթե այն ժամանակ բարձրացվել է Ղարսի հարցը, ապա այսօր առկա է Արցախի խնդիրը: Այն ժամանակ Հայաստանը սովետականացավ, իսկ այժմ անդամակցում է ԵՏՄ-ին: Նա նաև նշեց, որ այն ժամանակ Ղարսի կորստից հետո Հայաստանում ապստամբություն տեղի ունեցավ, և այժմ պետք չէ սպասել Արցախի կորստին ասպտամբություն բարձրացնելու համար: Սեֆիլյանը նշեց, որ կազմակերպությունը չի կարող երաշխավորել, որ նրանց կողմից ձեռնարկվող քայլերի հետևանքով ոչ ոք չի տուժի, սակայն Հիմնադիր խորհրդարանը մտադիր է գործել օրենքի սահմաններում: Միևնույն ժամանակ վետերանը խոստացավ, որ եթե իշխանությունները բռնության դիմեն, ապա ՀՀ քաղաքացիները կպաշտպանվեն՝բռնությանը բռնությամբ պատասխանելով: Նա ընդգծեց, որ կազմակերպությունը մտադիր չէ խոչընդոտել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին, քանի որ իրենք ևս նախատեսում են հարգել անմեղ զոհերի հիշատակը, սակայն, Սեֆիլյանի խոսքով, օրվա երկրորդ կեսին համապետական նշանակության բոլոր տարածքներում կսկվեն շուրջօրյա ակցիաներ: Սեֆիլյանը հավելեց, որ ակցիաները անցկացնելու նպատակով կազմակերպությունը, օրենքին համաձայն, կդիմի քաղաքապետարանին: