Բավ է պառակտվել
14-12-2016 13:15

Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը

Ռուսաստանի պետդուման վավերացրել է կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը ստորագրվել է 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
«Համաձայնագրով նախատեսվում է հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծել` որպես ԱՊՀ անդամ երկրների միավորված ՀՕՊ համակարգի բաղադրիչ», — ասվում է օրինագծին կից բացատրական փաստաթղթում։
«ՀՕՊ տարածաշրջանակին համակարգի հիմնական խնդիրներն են՝ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև զորքերը (ուժերը) մշտապես պատրաստվածության մեջ պահելը, և հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող այլ զորքերի (ուժերի) հետ փոխգործակցությունը»,- ասվում է օրինագծին կից բացատրական գրության մեջ։
ՀՕՊ հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը: Հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի հետ համատեղ գործողությունները ղեկավարվում են Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի կողմից. Ասվում է կից փաստաթղթերում:
Խաղաղ ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները կկազմակերպեն ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի կիրառման պլանավորումը, նրանց համատեղ հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև տարեկան ծրագրերին համապատասխան համատեղ օպերատիվ և մարտական նախապատրաստությունը. Ասված է փաստաթղթում:

Նշենք, որ  փաստաթղթի վավերականության ժամկետը 5 տարի է: Հինգ տարին մեկ այն հնարավոր է ավտոմատ կերպով երկարաձգել ևս հինգ տարի ժամկետով: