Բավ է պառակտվել
22-08-2014 16:18

ԶԼՄ. Պետդեպարտամենտը ստիպում է Ուրուգվային հրաժարվել Ռուսաստանի հետ մերձեցումից


ԱՄՆ-ն գտնում է, որ Ուրուգվայը պետք է վերանայի իր Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը, որի համար, ինչպես Espectador-ն է գրում, որպես դրդող առիթ հանդիսացավ այս տարվա հուլիսին Վլադիմիր Պուտինի այցը Լատինական Ամերիկա:
Վաշինգտոնը պնդում է, որ ողջ աշխարհը պետք է միանա ԱՄՆ-ի դիրքին և “դատապարտի Ռուսաստանին այն դերի համար, որը նա խաղաց Ղրիմում և Ուկրաինայի արևելքում”, - գրում է ուրուգվայան հրատարակությունը: Նյութի թարգմանուունը տրամադրվել է ИноТВ-ի կողմից:
ԱՄՆ-ի դիրքի մասին հայտարարել է նրա պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դեվիդ Մըքքինը ուրուգվայական ամսագրերից մեկի հարցազրույցի ժամանակ:
Ամերիկյան կողմի նման հայտարարությունները, նշում է հրատարակությունը, դրթված են այն ճգնաժամով, որն առկա է Վաշինգտոնի և Կրեմլի միջև և որը հրահրված է երկկողմանի արքելամիջոցներով, որոնք կիրառվել են Ուկրաինայում իրադրության հետ կապված:
Ընդ որում Մըքքինը հավաստիացրել (հավատացրել է) է, որ ԱՄՆ-ին չի անհանգստացնում Լատինական Ամերիկայի առևտրական մերձեցումը Չինաստանի հետ:
Ավելի վաղ հաորդվել է, որ ամերիկյան իշխանությունները այլ երկրերին ևս կոչ են անում միանալ Ռւսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Պետդեպարտամենտի համակարգող Դենիել Ֆրիդի խոսքերով, նրանք բանակցություններ են վարում վարում ամենատարբերպետությունների հետ. “Մենք նմանապես զրուցում ենք Հվ. Կորեայի, Սինգապուրի հետ, խորհրդատվություն ենք ունեցել Չինաստանի հետ, և պատրաստվում ենք շարունակել նման խորհրդատվությունները”, - ասել է ամերիկյան պետաշխատողը: