Բավ է պառակտվել
07-04-2014 23:05

Գալիք տաս օրվա ընթացքում կկայանան ՌԴ, Ուկրաինայի, ԱՄՆ և ԵԽ միջև բանակցությունները. Պետդեպ

Գալիք 10 օրվա ընթացքում տեղի կունենան բանակցություններ ՌԴ, Ուկրաինայի, ԱՄՆ և ԵԽ միջև Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման շուրջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության պետ Ջեն Փսակին:
Նրա խոսքով, այդ բանակցությունների կազմակերպման հեռանկարները քննարկվել են նախկինում տեղի ունեցած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հեռախոսազրույցի ժամանակ:
«Նախարարները նաև քննարկել են գալիք 10 օրվա ընթացքում կայանալիք Ուկրաինայի, ԱՄՆ և ԵԽ միջև բանակցությունների կազմակերպումը լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է Փսակին:
«Այո: Բանակցությունները տեղի կունենան գալիք 10 օրվա ընթացքում», - ասել է ԱՄՆ արտգործգերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ բանակցությունները իրոք կկայանան նշված տասօրյա ժամկետի ընթացքում:
Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ խորհրդակցությանը վերաբերվող մանրամասնությունները, ինչպես նաև օրակարգը, դեռ մշակվում են:
«Մանրամասնությունները և օրակարգը կճշտվեն մոտ օրերս», - հայտարարել է Փսակին: