Բավ է պառակտվել
15-02-2016 12:56

Բոսնիան և Հերցեգովինան ԵՄ-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել

Եվրամիությունը փետրվարի 15-ի առավոտյան Բոսնիայի և Հերցեգովինայի Հանրապետությունից պաշտոնական հայտ Է ստացել անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի հայտարարության մեջ, որը մեջբերում են լրատվական գործակալությունները, ասվում Է, որ դա Բոսնիայի և Հերցեգովինայի համար կարեւոր քայլ Է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, բայց, այնուամենայնիվ, այդ քայլը միայն սկիզբն Է երկար ճանապարհի:
Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու Բոսնիայի և Հերցեգովինայի պլանների մասին հայտնի Էր դարձել դեռ հունվարին:
Եվրոպայի փորձագետներից շատերը թերահավատորեն են ընդունել Բոսնիայի և Հերցեգովինայի իշխանությունների հայտը: Նրանք կասկածում են, որ երկիրը քաղաքականապես և տնտեսապես պատրաստ Է անդամակցելու Եվրամիությանը: Մասնավորապես, կարծիք Է հայտնվել, որ Բոսնիան եւ Հերցեգովինան Եվրամիությանը կմիանա 2026 թվականից ոչ շուտ: