Բավ է պառակտվել
14-07-2017 14:09

ՌԴ պետդուման վավերացրել է ՀՀ-ի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ համաձայնագիրը

Ուրբաթ օրը Ռուսաստանի պետդուման վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը:
Փաստաթուղթը որոշում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Հատուկ նշվում է, որ միավորված խմբավորումը ստեղծված է կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:
Համաձայնագրում նշված է, որ ՄԽ հիմնական խնդիրներն են ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը և օդա-տիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը:
Բացի այդ, կողմերը պարտավորվել են մասնակցություն ունենալ երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիգեն Սարգսյանը ստորագրել են երկու երկրների զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ համաձայնագիր: