Բավ է պառակտվել
23-01-2015 14:44

ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ համագործակցության մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Տվյալ համաձայնագիրը չի պահանջի դաշնակցային բյուջեից ավելորդ ծախսեր: Համաձայնագիրը Պետդումայի նիստի ժամանակ ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Այդ համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է ՌԴ շահերին, և վերջինիս վավերացումը թույլ կտա հաստատել ՌԴ և Աբխազիայի միջև տնտեսական, քաղաքական և սոցիալական կապեր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան նոյեմբերի 24-ին երկու երկրների միջև համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրեցին: Այդ փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածության ձևավորում, այդ թվում նաև երկու պետությունների զորքերի խմբավորման ձևավորում, որոնք կենթարկվեն ընդհանուր ղեկավարության: Տվյալ համաձայնագիրը նաև ենթադրում է Աբխազիայի սոցիալական վարկանիշների բարձրացում: Համաձայնագիրը վավերացվել է Աբխազիայի խորհրդարանի կողմից 2014 թվականի դեկտեմբերի վերջին: