Բավ է պառակտվել
21-03-2015 14:36

ՌԴ Պետդուման Ղրիմի բնակիչների զինծառայության մասին օրենք է ընդունել

ՌԴ Պետդուման ուրբաթ երկրորդ և երրորդ ընթերցմամբ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների զինծառայության մասին օրենք է ընդունել: Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը հայտարարում էր, որ հեղինակները օրենքի մշակման ժամանակ ղեկավարվում էին նույն սկզբունքներով, որոնք նրանք հաշվի էին առնում Ղրիմում և Սևաստոպոլում բնակվող ՌԴ քաղաքացիներին վերաբերվող այլ օրինագծեր մշակելու ժամանակ: Նոր օրենքում մասնավորապես նշվում է արդեն իսկ իրենց զինպարտականությունները կատարած կամ Ուկրաինայի օրենքով զինծառայությունից ազատված Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին ծառայությունից ազատելու մասին: Բացի այդ զինծառայությունից ազատվում են ՌԴ օրենքներով ճանաչված գիտական աստիճան ունեցող քաղաքացիները: Նոր օրենքով նաև զինծառայությունը մինչև 6 ամիս հետաձգելու մասին կետ է նախատեսված նախկինում փախստական ճանաչված քաղաքացիների համար: Բացի այդ զինծառայությունը մինչև երեք ամիս ժամկետով կհետաձգվի այն քաղաքացիների համար, ովքեր տեղափոխվել են ՌԴ այլ պետություններից և ծառայությունը հետաձգելու մասին խնդրագիր են ներկայացրել: Հիշեցնենք, որ Ղրիմը և Ղրիմի թերակղզում գտնվող Սևաստոպոլ քաղաքը ճանաչվել են ՌԴ տարածքներ 2014 թվականի մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում, երբ ընտրողների ավելի քան 90% քվեարկեցին Ռուսաստանին միանալու օգտին: Հանրաքվեն տեղի ունեցավ Կիևում փետրվարի 22-ի պետական հեղաշրջումից հետո: