Բավ է պառակտվել
10-12-2014 11:54

Ռուսաստանի պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ռուսաստանի պետդուման, այսօր իր նիստում վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այդ կարցը Պետդումայի օրակարգում ներառել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Որոշումն ընդունվել է միաձայն: Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը, եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն սկսելու է գործել 2015-ի հունվարի 1-ից: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ենթադրվում է, որ փաստաթուղթը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների խորհրդարաններում մինչեւ 2015-ի հունվարի 1-ը: Բացի այդ, մայիսին ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության միջոցառումների պլանը: Պայմանագիրը 6 հոդված եւ 5 հավելված է պարունակում, որոնք վերաբերում են ԵՏՄ շրջանակներում իրավական նորմատիվային նոր կարգավորումներին ադապտացվելուն: