Բավ է պառակտվել
22-04-2015 09:02

ԱՄՆ-ի պետդեպն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, նշվում է Պետդեպի կայքում։
«Ավստրիան, Գերմանիան ու Սերբիան պատրաստվում են մինչև շաբաթվա վերջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն հայտնել է իր աջակցությունը: Ի՞նչ եք կարծում, նման զարգացումները, այսինքն՝ եվրոպական դաշնակիցների կողմից ճանաչումը, որևէ կերպ կանդրադառնա՞ Վաշինգտոնի դիրքորոշման վրա»,- հարցրել է լրագրողը, ինչին ստացել է հետևյալ պատասխանը. 
«Այս թեմայի շուրջ որևէ նոր ասելիք չունեմ: Մենք շատ հստակ ենք ներկայացրել մեր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ»: 
Չբավարարվելով նման պատասխանով` լրագրողը փորձել է Հարֆից պարզել, թե արդյո՞ք ԱՄՆ-ի վարչակազմի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ այլ պետություն ճնշում է գործադրում: Սակայն Պետդեպի ներկայացուցիչը կրկին խուսափողական պատասխան է տվել` ասելով, որ «ինքը ոչինչ չգիտի»: