Բավ է պառակտվել
17-04-2015 12:53

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները

Միջազգային հանրությունը զայրացած է Ադրբեջանի իշխանությունների կեցվածքով Ռասուլ Ջաֆարովի հարցում: «Մենք չափազանց անհանգստացած ենք ապրիլի 16-ի վճռի կապակցությամբ, որի համաձայն հայտնի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6 ու կես տարվա ազտազրկման: Նրան առաջադրված մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում», - նշված է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մարի Հարֆի հայտարարության մեջ: Նա կոչ է արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և հարգել իր քաղաքացիների իրավունքները: «Տվյալ ճանապարհին որպես առաջին քայլ պետք է հանդիսանա պարոն Ջաֆարովի և հիմնարար ազատությունները իրականացնող այլ կալանավորվածների ազատությունը: Դա կամրապնդի տևական կայունությունը երկրում, ինչպես նաև մեր երկկողմանի հարաբերությունները», - նշել է Հարֆը: Իր հերթին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և մարդի իրավունքների հարցերով կոմիտեի նախագահ Իզաբել Սանտոսը դատապարտել է Ջաֆարովի դեմ կայացրած վճիռը: «Նախորդ տարին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առավել վառ ներկայացուցիչների դեմ հարձակման տարի էր: Այսօրվա վճիռը կեղծ մեղադրանքների միջոցով պարոն Ջաֆարովի երկարատև հետապնդման արդյունքն է: Այժմ մեզ համար հասունացել է այն պահը, որպեսզի մենք հայտարարենք, որ նա իր խղճի գերին է, և, ցավոք, միակը չէ Ադրբեջանում», - ասել է Սանտոսը: Իր հերթին իրավապաշտպանների Human Rights Watch կազմակերպությունը իր հայտարարության մեջ նշել է, որ Ռասուլ Ջաֆարովի դեմ կայացրած վճիռը կառավարության կողմից քաղաքացիական հասարակության և անկախ ձայների անդադար հետապնդման մասին վկայությունն է: «Իշխանությունները պետք է դադարեցնեն այդ հետապնդումները և թույլ տան իրավաշտպանների խմբերին ազատ գործել երկրում», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ: «Ռասուլ Ջաֆարովի դեմ կայացրած վճիռը սարսափելի անարդարության օրինակ է», - հայտարարել է HRW կազմակերպության ավագ մասնակից Գեորգի Գոգիան:
«Արվեստը հանուն ժողովրդավարության»արշավի համակարգող և Մարդու իրավունքների ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովը մի շարք քննադատական արշավներ է կազմակերպել ուղղված քաղաքական դրդապատճառներով մարդկանց կալանքների դեմ: Ադրբեջանի իշխանությունները տնտեսական հանցագործություններ կատարելու վերաբերյալ նրա դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրել: